Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Արդարադատության նախարարության կողմից մշակված Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը
31/10/2025
Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող պլանավորված և իրականացվող քայլերը։
Ըստ այդմ՝
• Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ ղեկավարում՝ 3 անդամից բաղկացած հանձնաժողովի տեսքով։
• Հանձնաժողովին կվերապահվեն վարույթ իրականացնելու, միջամտող, խորհրդատվական լիազորությունները։
• Նախատեսվում է տվյալների մշակում նախատեսող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների պարտադիր տրամադրման լիազորություն։
• Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անդամներից, գլխավոր քարտուղարից և քարտուղարի տեղակալից բացի անհրաժեշտ է առնվազն երեք կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանում, ինչպես նաև օժանդակող անձնակազմ։
• Անհրաժեշտ է նաև հանձնաժողովին ապահովել սեփական գույքով և առանձին բյուջետային ֆինանսավորմամբ։
• Հանձնաժողովի անդամների ընտրությունը, ռեսուրսների տրամադրումը, ինչպես նաև օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. 1-ին եռամսյակում։