Մեկնարկում է 2025 թվականի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման գործընթացը

07/11/2025

Արդարադատության նախարարությունը սկսում է 2025 թվականի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումներին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը: Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլը ներառելու է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը,իսկ երկրորդ փուլը՝ հարցազրույցը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ մինչև ժամը 16:00:
Ավելին՝ https://www.moj.am/announcements/view/article/3504