Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

11/11/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու անդամ պետություններին՝ ամուր գործընկերության համար։ Նախարարը նշել է, որ ոլորտային բարեփոխումները ոչ միայն ներքին օրակարգի մաս են, այլև մեր իրավական դաշտը և ինստիտուտները եվրոպական չափանիշներին մոտեցնելու շոշափելի քայլ՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, պահպանելով իրավունքի գերակայությունը և ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․
. ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ձևաչափերին, ներառյալ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի իրականացման գործընթացին, ինչի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել վերջին փոփոխական տրանշը՝ 5.5 միլիոն եվրոյի չափով,
. ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին և գործողությունների ծրագրի կատարման պատրաստակամությանը,
. Սահմանադրական բարեփոխումներին,
. Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը,
. Դատավարությունների թվայնացմանը,
. Դատավորների՝ կարգապահական վարույթներով կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմների ամրապնդմանը,
.Անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ձևավորմանը,
. ՄԻՊ ոլորտի հիմնական խնդիրների հասցեագրմանը, ներառյալ՝ խտրականության կանխարգելմանն ու դրա պաշտպանությանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկերությունը Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ։ Հանդիպմանը ԵՄ անդամ երկրների դեսպանները հարցեր են ուղղել նախարարին։