Արդարադատության նախարարը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ այցելել է կանանց քրեակատարողական հիմնարկ

18/11/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը և նախարարության մի շարք պաշտոնյաներ Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ այցելել են կանանց քրեակատարողական հիմնարկ։

Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել ազատությունից զրկված կանանց պահման պայմանները, ինչպես նաև նրանց համար իրականացվող վերասոցիալականացման ու կրթական ծրագրերը։
Պաշտոնյաները շրջել են հիմնարկի տարբեր բաժիններով, զրուցել աշխատակազմի հետ՝ հասկանալու հնարավոր համագործակցության նոր ուղղությունները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը։