Արդարադատության նախարարությունը աջակցում է կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանն ուղղված քայլերի ամրապնդմանը
25/11/2025
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այն նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ, խթանել կանխարգելիչ քայլերը և զարգացնել ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համագործակցությունը։ Արդարադատության նախարարությունը միանում է այս նախաձեռնությանը՝ աջակցելով կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանն ուղղված քայլերի ամրապնդմանը և համատեղ ջանքերով ավելի անվտանգ միջավայրի ձևավորմանը։