Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝
․ Սահմանադրական բարեփոխումները,
․ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը,
․ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները,
․ դատաիրավական բարեփոխումների ընթացքը,
․ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները: