Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը

30/11/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը։
Նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի`
1)Դատարանների բեռնաթափում.
․ Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և թվայնացման բարեփոխումներին
․ Գումարի բռնագանձման փոքր գործերը (մինչև 2 մլն դրամ) փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժին՝ քաղաքացիական դատարանների բեռնվածությունը նվազեցնելով շուրջ 80%-ով՝ մոտ 6 անգամ:
2)Դատարանների թվայնացում․
․ Քաղաքացիական և վարչական դատավարությունը ամբողջությամբ թվայնացված է։
․ Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին:
3)Գործերի քննության ողջամիտ ժամկետներ.
․ Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։
․ Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական դաշտի ապահովմանը, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին։