Նախարարը ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերը

03/12/2025

Սրբուհի Գալյանն Ազգային Ժողովի նիստում ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերը:
Նախարարը նշել է, որ առաջարկների հիման վրա նախագծերը երկրորդ ընթերցման փուլում լրամշակվել և մի քանի փոփոխությունների են ենթարկվել՝
․ Ահատական և հրապարակային ծանուցման համար գանձվող գումարը կդիտարկվի ոչ թե որպես վճար, այլ՝ պետական տուրք․
․ Նախատեսվել է հնարավորություն՝ ծանուցելու ֆիզիկական անձին նաև վերջինիս նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով․
․ Անձի թվային հաղորդակցության միջոցը փոխկապակցված կլինի միայն բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ։