Ամերիկյան կողմը վերահաստատել է Արդարադատության նախարարությանն աջակցելու պատրաստակամությունը՝ կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շրջանակում
04/12/2025
Օկսաննա Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Կիբեռտարածության և թվային քաղաքականության գրասենյակի, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ կիբեռանվտանգության ծրագրեր իրականացնող MITRE և CRDF կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, պետական համակարգի պաշտպանվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև արդարադատության ոլորտում իրականացվող թվայնացման ծրագրերը։
Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ընդգծելով, որ կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից։ Ամերիկյան կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետությանն աջակցելու պատրաստակամությունը՝ մասնագիտական աջակցման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շրջանակում։