Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը

12/12/2025

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում` Արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը։
Հարթակի նպատակն է մեկտեղել և հանրությանը հասանելի դարձնել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը, խթանել հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներին։
Հարթակում ներկայացված են Հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը վերաբերող նյութեր, Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն հանձնառությունները և դրանց կատարման ընթացքը, հակակոռուպցիոն ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև այլ ոլորտային տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը։
Առաջիկայում հարթակը հնարավորություն է ունենալու իրականացնել անանուն սոցիալական հարցումներ, որոնք կվերաբերեն հակակոռուպցիոն ոլորտին։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ և մշակված ծրագրային գործիքի կիրառմամբ` հնարավոր եղավ կարճ ժամկետում գործարկել հարթակ, որն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։
Հարթակը հասանելի է հետևյալ հղումով՝ https://anti-corruption.gov.am: