Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում:
Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`
. 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,
. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,
. Հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,
. Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,
. Թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,
. UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը: