Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Project Management Conference & Awards 2025 միջոցառմանը

22/12/2025

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է PMI Armenia-ի նախաձեռնությամբ անցկացված Project Management Conference & Awards 2025 միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում նա վարել է պանելային քննարկում՝ հարցադրումներ ուղղելով պետական կառավարման տարբեր գերատեսչությունների նախարարի տեղակալներին: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծերի կառավարման առանցքային նշանակությանը՝ պետական բարեփոխումների արդյունավետ և հետևողական իրականացման համատեքստում, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի բարեփոխումների դերին՝ գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործում։ Այս համատեքստում կարևորվել է անցումը ավանդական վարչարարությունից դեպի «նախագծահեն կառավարման» (Project-Driven Government) մոդելին, ինչը թույլ կտա պետական առաջնահերթությունները վերածել չափելի արդյունքների, օպտիմալացնել ռեսուրսների բաշխումը և ապահովել թվային լուծումների անխափան ինտեգրումը պետական մարմինների ամենօրյա աշխատանքում: Միջոցառմանը որպես պատվավոր հյուր մասնակցել է նաև Project Management Institute (PMI) համաշխարհային կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Պիեռ Լը Մանը (Pierre Le Manh)։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգևատրվել են ոլորտի լավագույն նախագծերի հեղինակները։