Ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ հոդվածում հիշատակված անձանցից միայն մեկն է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ, որը դեռևս 2023 թվականից չի հանդիսանում նշված համակարգի աշխատակից։
Ինչ վերաբերում է հոդվածում նշված մյուս անձին, ապա ՀՀ արդարադատության նախարարությունում և նախարարությանը ենթակա մարմիններում նման աշխատակից չի եղել և չկա։
Անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու, քրեական վարույթի ընթացքի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ հարցերը գտնվում են վարույթն իրականացնող իրավասու մարմինների տիրույթում, ուստի խնդրում ենք այդ հարցերով դիմել համապատասխան մարմիններին։
Հ.Գ. Նշենք նաև, որ վերոնշյալ տեղեկատվությունը փոխանցվել է սկզբնաղբյուր լրատվամիջոցին, սակայն հրապարակման մեջ այն ամբողջությամբ չի արտացոլվել։
Պարզաբանում
25/12/2025