Արդարադատության նախարարությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում

16/01/2026

Արդարադատության նախարարությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում, որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում։ Որակավորումն անցկացվում է գրավոր թեստավորման միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-13:00 և 15:00-17:00:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 2–ը ներառյալ:
Մանրամասներն՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/3559