Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

19/01/2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ այդմ` 
  • ՔԿԱԳ գրեթե բոլոր ծառայություններից կարելի է օգտվել առցանց եղանակով՝ ամուսնություն, ամուսնալուծություն, անվան փոխում, հայրության ճանաչում, մահվան գրանցում։
  • ՔԿԱԳ համակարգի բարեփոխումների արդյունքում՝ ՔԿԱԳ աշխատակիցներն այսուհետ համարվելու են Գործակալության աշխատակիցներ, նախկինում՝ համայնքային ծառայողների փոխարեն: Ակնկալվում է, որ այս փոփոխություների շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական վերահսկողություն իրականացնել ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող աշխատակիցների կատարած աշխատանքների նկատմամբ: Փոփոխությունների արդյունքում նաև նախատեսվում է ֆինանսական հավելյալ միջոցների մուտք պետական բյուջե:
  • 2025թ.-ի ընթացքում էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների հիման վրա կատարվել են ՔԿԱԳ գրանցումներ՝ ամուսնության 101 առցանց գրանցում, ծննդի 41 առցանց գրանցում և այլն: ՔԿԱԳ արխիվի թվայնացման արդյունքում թվայնացվել է 330.000 ակտ, որից կամավորների կողմից կատարված թվայնացված ակտերը կազմում են 33.000, պատվիրակման միջոցով թվայնացված ակտերի քանակը՝ 250.000, իսկ աշխատակիցների կողմից թվայնացված ակտերի քանակը՝ 48.000:
  • Իրականացվել է «Դարձի՛ր կամավոր» ծրագիրը, որի առաջին փուլի ընթացքում թվայնացվել է քաղաքացիական կացության 8000 ակտային գրանցում, իսկ երկրորդ փուլում՝ 25.000:
  • 2025թ․-ի ընթացքում Ապոստիլով վավերացվել է 35.971 պաշտոնական փաստաթուղթ, որից 4340-ը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով:                                                                                                                     
 2026թ.-ի ՔԿԱԳ գործակակալության առաջնահերթությունների շարքում է՝
  • ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախարարությանը վերապահված աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ էթիկայի և բարեվարքության կանոնների ապահովման, տվյալների պաշտպանության պահպանման և մշակման համատեքստում: 
  • Արհեստական բանականության ներդրամամբ ՔԿԱԳ արխիվների թվայնացումը:
  • Էլեկտրոնային փաստաթղթերի ապոստիլով վավերացման հնարավորությունը: Հաշվետվության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործակալության աշխատակիցների կարիքներին ու դրանց լուծման ուղղություններին: