Սրբուհի Գալյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նախանշել 2026 թվականի առաջնահերթությունները

05/02/2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նախանշել 2026 թվականի առաջնահերթությունները։
Նախարարն անդրադարձել է՝
․Թվայնացման գործընթացներին, մասնավորապես Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգին։
․Թվայնացման արդյունքում էլեկտրոնային եղանակով ստացված գրանցումներին` ամուսնության 173, ծննդի 66:
․Հաշտարարության ինստիտուտի զարգացմանը:
․«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի նախագծին։
․Դատավարության ժամկետների կարգավորման ուղղություններին, որոնք նախատեսում են գործերի քննության ողջամիտ ժամկետներ։
․Սնանկության նոր օրենսգրքին, որը հնարավորություն կտա բարելավել և զարգացնել ոլորտը։
․ԿԿՀ-ի կողմից տրամադրվող բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակայնությանը:
․Պարտապան ֆիզիկական անձին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի փոփոխմանը՝ 4 900 000 դրամի փոխարեն 7 800 000 դրամ։
2026 թվականի առաջնահերթությունների շարքում նախարարը նշել է՝
․Նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը
․Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործումը
․Սնանկության էլեկտրոնային համակարգի թվայնացումը
․Դատարանների բեռնաթափումը