ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26/07/2012

Հարգելի այցելու, տեղեկացնում ենք, որ հուլիսի 25-ից առևտրային կազմակերպությունների գրանցման համար այլևս չի գանձվում 17000  ՀՀ դրամ պետական տուրքը: Կազմակերպություն գրանցելու նպատակով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմող քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի անցնելու կազմակերպության անվանման փորձաքննության փուլը: Անկախ անվանումից՝ կազմակերպության գրանցումը կտևի 15-ից 20 րոպե: