Ստացվել է 1000 բողոք, պատասխանատվության է ենթարկվել 7 նոտար

15/06/2012

Պետռեգիստերի գործունեության հետ կապված` տեսչությունը ևս ստացել է բողոքներ, որոնք նույնպես ուսումնասիրության են ենթարկվել և իրենց լիազորությունների սահմանում լուծում ստացել:

«Տեսչության կողմից իրակացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 696 մահացած անձիք գրանցված են եղել ռեգիստրում, ինչը համապատասխան մարմնի թերացումն է եղել: Այդ մարմնի ղեկավարի նկատմամբ կարագապահական տույժ է կիրառվել»,- ասաց նա:

Տեսչությունը վերահսկում է նաև նոտարիատի և ՔԿԱԳ մարմիների գործունեության օրինականությունը: Ն. Փանոսյանի խոսքերով` 2011-ի հունիսի 12-ից մինչև այս տարվա հունիսի 12-ը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ստացվել է 477 դիմում-բողոք: Նատորիատի և ՔԿԱԳ մարմինների հետ կապված` հիմնական բողոքները եղել են նոտարների կողմից օրենսդրությամբ սահմանված սակագների չափը գերազանցող գումարների գանձնման մասին: Ըստ տեսչության պետի` նշված խնդիրը ներկայումս լուծված է, նոտարական գրասենյակներում վճարումներ կատարելիս 98 և ավելի տոկոս դեպքերում ՀԴՄ է տրամադրվում:

«Այդ նպատակով էլ, որպեսզի քաղաքացիները ավելորդ ժամանակ չվատնեն ու նոտարական գործողությունների հետ կապված տուրքը բանկում վճարեն, նոտարական գրասենյակներում տեղադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներ: Քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների հիման վրա 7 նոտարի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում նրանք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,- ասաց նա:

Այս մեկ տարվա ընթացքում տեսչությունը ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ ստացել է 272 դիմում, որոնցից 2 գործով կատարվել է ծառայողական քննություն, 1 գործով հարուցվել է վարչական վարույթ: ՔԿԾ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը կազմել է 236, որոնցից մեկով կատարվել է ծառայողական քննություն:

Ն. Փանոսյանի խոսքով, այս ոլորտում խնդիրների լուծման համար հարկավոր է համալիր աշխատանք, իսկ առկա որոշ խնդիրներ իրենց լուծումը կստանան, երբ Արմավիրում ավարտվի նոր գաղութի կառուցման շինարարական աշխատանքները:

Կարդացեք նաև՝ http://panorama.am/am/law/2012/06/15/an/

http://www.aravot.am/2012/06/15/81877/