Թիկնազորի գործունեությունը կարգավորող չափորշիչներ պետք է լինեն. Հրայր Թովմասյան /տեսանյութ/

22/06/2012

Hayeli.am-ը գրում է-Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեկնաբանելով ՙՀարսանաքար՚ ռեստորանում տեղի ունեցած միջադեպը նշել է, որ թիկնազորի գործունեության կանոնկարգման անհարաժեշտությու կա: ՙՀասարակական սպասարկման օբյեկտներում անվտանգության ապահովման չափորոշիչներ պիտի սահմանվեն: Դա պետք է լինի լիցենզավորված գործունեության տեսակ կամ պետական ծառայություն: Պետք է հստակ լինի, որն է այդ ծառայությունը, ովքեր կարող են լինել անվտանգության ծառայող, որն է նրանց գործունեության թույլատրելիության շրջանակը՚,- ասել է Հրայր Թովմասյանը : Արդարադատության նախարարը հանձնարարել է համապատասխան ուսումնասիրություն իրականացնել, որին կարող է հաջորդել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը : Տեսանյութը