Մամուլի հաղորդագրություն

20/09/2012

Մի շարք զանգվածային լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, թե իբր սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես նշվում է, թե իբր հիմնարկի բուժմասում երկու դատապարտյալների հետ ալկոհոլ օգտագործելուց հետո վիճաբանություն է սկսվել և բուժակը դանակով հարվածել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի ձեռքին: 

Տեղեկացնում ենք, որ նույն օրը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներին Արտակ Հակոբյանը վստահեցրել է, թե նման միջադեպ տեղի չի ունեցել, իրեն դանակով ոչ ոք վնասվածքներ չի հասցրելել, և ինքը ոչ մի լրագրողի հետ հեռախոսազրույց չի ունեցել:


ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին