«Սևան» քրեակատարողական հիմնարկում բացվեց նոր համակարգչային լսարան

20/09/2012

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 19-ին բացվեց համակարգչային նոր լսարան: Համակարգիչները տրամադրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ով գերազանց տիրապետում է համակարգչին, նույն օրը անցկացրեց նաև առաջին դասընթացը: 
Հիմնարկի դատապարտյալներից մեկն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարությանը և նշեց, որ լսարանի բացումն իրենց հնարավորություն կտա տիրապետելու համակարգչային տարբեր ծրագրերի:
Շուրջ երկու տասնյակ դատապարտյալ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու համակարգչային դասընթացներին:

Ի դեպ, այս տարվա ընթացքում դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարաններ են բացվել նաև «Էրեբունի», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում: Ծրագիրը շարունակական է, համակարգիչներով հագեցած և համապատասխան կահավորում ունեցող լսարաններ բացվելու են նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում, իսկ առաջիկայում հերթը «Արթիկ» քրեակատարողականինն է: