Ամփոփվել են նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները

12/10/2012

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2012 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները:

 

Հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի նախագահությամբ, ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, սահմանել նոտարական քննությունների խնդիրների փուլի գնահատման կարգն ու քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:  

 

Նիստի ընթացքում հաստատվել է նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը, իսկ նախնական ուսումնասիրության արդյունքում օրենքով առաջադրված պահանջներին չհամապատասխանած մի շարք դիմումներ ներկայացնող թեկնածուներին որոշվել է տամադրել հնգօրյա ժամկետ՝ հավելյալ ապացույցներ ներկայացնելու համար: Այդ  ապացույցները ներկայացնելու դեպքում դիմումները կհամարվեն ընդունված դիմումը ներկայացնելու օրվանից, և հետևաբար, այդ անձանց կթույլատրվի մասնակցել որակավորման ստուգման առաջին՝ թեստերի փուլին: Հանձնաժողովը հաստատել է նաև որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրը՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ, և ժամը ըստ խմբերի՝ առաջին խմբի համար առավոտյան տասին (10.00), երկրորդ խմբի համար՝ ժամը տասներեքին (13.00):

 

Նիստի ընթացքում հանձնաժողովը որոշել է հրապարակել թեստերի ամբողջական հարցաշարը,  նաև որոշվել է ընդունել ի գիտություն, որ համակարգը մեխանիկորեն կատարելու է հարցերի ընտրություն՝ յուրաքանչյուր դիմորդին տրամադրելու համար, ինչպես նաև մեխանիկորեն ընտրելու է մեկ, երկու կամ երեք ճիշտ պատասխան, ինչպես նաև դրանք լրացնելու է սխալ պատասխաններով մինչև չորս հնարավոր տարբերակի առկայությունը: Թեստի յուրաքանչյուր հարցի համար դիմորդը կստանա մեկ միավոր, եթե իր պատասխանում ընտրի բոլոր ճիշտ պատասխանները և չընտրի որևէ ճիշտ պատասխան, հակառակ դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Մանրամասն՝ այստեղ