Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա
15/10/2012
Հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա: Նախարարը հոկտեմբերի 15-ին Տալինում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Քրիստեն Միխալի հետ, քննարկել երկու գերատեսչություններին առնչվող հարցեր:
Փորձի փոխանակման նպատակով իրականացվող քառօրյա այցի շրջանակներում հայաստանյան պատվիրակության անդամները կծանոթանան և կուսումնասիրեն Էստիոնիայի էլեկտրոնային կառավարության, ինչպես նաև Արդարադատության նախարարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: