Գրիգոր Մանուկյան. «Առաջին անգամ աշխատող դատապարտյալների թիվը հատեց 300-ի շեմը».ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012

Կալանավայրերում պահվող անձանց աշխատանքով ապահովելու, նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով 2001թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվեց «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ Pastinfo.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս է կազմակերպվում դատապարտյալների աշխատանքը:

-Դատապարտյալները ներգրավված են արտադրական, գյուղատնտեսական, հացաթխման աշխատանքներում: Դատապարտյալների միջոցով ենք մենք այսօր արտադրում և ամբողջ քրեակատարողական հիմնարկներին մատակարարում հաց, մակարոն, թզի ջեմ, մասամբ նաև ձավարեղեն: Դատապարտյալներին թարմ կաթնեղեն և միս մատակարարելու համար ձեռք են բերվել խոշոր եղջերավոր անասուններ: Հույս ունենք՝ հաջորդ տարի կկարողանանք նրանց ապահովել նաև պահանջվող քանակությամբ պանրով:

Այս տարի առաջին անգամ աշխատող դատապարտյալների թիվն հատեց 300-ի շեմը: 300 դատապարտյալ այսօր մեր հիմնադրամի կողմից ստանում են աշխատավարձ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: