Ավարտվեց նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի երկրորդ խմբի քննությունը
20/10/2012

Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 20-ին ժամը 13:10-ին սկսվել և 15:10-ին ավարտվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող երկրորդ խմբի քննությունը: Վերջինիս մասնակցել է 26 թեկնածու:
Քննության ավարտից անմիջապես հետո դիմորդների ներկայությամբ ստուգվել են աշխատանքները և ներկայացվել նախնական արդյունքները: /Կից ներկայացվում են երկու խմբերի ցանկը, քննության արդյունքներն ու երկրորդ խմբի հարցաշարը՝ ճիշտ պատասխաններով/:
ՀՀ արդարադատության նախարարությունը, թափանցիկություն ապահովելու նպատակով, քաղաքացիներին քննությանը առցանց հետևելու հնարավորություն էր ընձեռել:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում՝ հարցազրույցն է նախարարի հետ:
Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը և հարցաշարը նախապես ուղարկվել էր դիմորդներին, ինչպես նաև հրապարակվել էր ՀՀ ԱՆ պաշտոնական կայքէջում: