«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բռնկված հրդեհը մարվել է
23/10/2012

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:26-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրատիվ տարածքի դատարկ սենյակներից մեկում, ըստ նախնական վարկածի` հոսանքի տատանման հետևանքով, բռնկվել են հոսանքի մալուխները: Ժամը 11:33-ին ժամանել է հրշեջների մարտական երկու հաշվարկ: Հրդեհն անմիջապես մարվել է: Այրվել է շինության տանիքը` 12 քմ: Տուժածներ չկան:
ՀՀ ԱՆ ՔԿՎ
հանրային կապերի բաժին