ՀՀ ԱՆ նոտարների որակավորման ստուգման արդյունքների ամփոփումը բողոքարկումից հետո
12/11/2012
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 9-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի բողոքարկման արդյունքները: Ստուգումների երկրորդ փուլի արդյունքները բողոքարկել է 3 մասնակից:
Հանձնաժողովը, բողոքները ուսումնասիրելիս, որոշել է առաջնորդվել սկզբունքով, համաձայն որի՝ բոլոր տարընկալումները պետք է գնահատվեին հօգուտ դիմորդների:
Բոլոր բողոքները ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշել է վերանայել Վարդուհի Սարոյանի աշխատանքի գնահատականը, այն բարձրացնելով 15 միավորով և աշխատանքը գնահատել 85 միավոր: Հանձնաժողովը սահմանել է, որ Վարդուհի Սարոյանը կարող է մասնակցել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երրորդ փուլին:
Վերանայվել է նաև Արմինե Մելքոնյանի աշխատանքի գնահատականը, այն բարձրացվել է 11 միավորով. աշխատանքը գնահատվել է 70 միավոր: Արմինե Մելքոնյանը, անկախ բողոքարկման արդյունքում բալերը բարձրացնելուց, չի հավաքել բավարար միավոր երրորդ փուլին մասնակցելու համար:
Ավետիք Պապինյանի աշխատանքի գնահատականը նույնպես վերանայվել է, այն բարձրացվել է 22 միավորով և աշխատանքը գնահատվել 64 միավոր, որը ևս բավարար չէ երրորդ փուլին մասնակցելու համար: