Նախարարի խոսքը համատեսքից դուրս է տարածվել

31/10/2012

Այսօր Ազգային  ժողովում ՀՀ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայի թղթակցի հարցին, թե ինչպիսին է իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում հատկապես վերջին դեպքերից հետո, ասել էր  «…բողոքների մեծ մասը դատական ակտերից են, ես չեմ ասում, որ դրանք օբյեկտիվ են, մարդը պարզապես ազատության համար սկսում է ամեն ինչ անել, մի մասը, որ բերանն է կարում, այդ մարդկանց այդ անցքերն արդեն կան իրենց համար սովորական բան է դարձել, ասենք ոնց որ աղջիկները ականջող են կրում:»

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հետաքրքրությունը ասվածի հանդեպ, լրացուցիչ պարզաբանում ենք, որ նախարար Հրայր Թովմասյանի խոսքը ընդհանրական չէր, նախարարը նկատի չէր ունեցել բոլոր դատապարտյալներին:  Նախարարը նկատի է ունեցել կոնկրետ դատապարտյալների, կոնկրետ արարքները և որ հանցավոր աշխարհում բողոքի ձև, բերանը կամ աչքը կարելու միջոցով և իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելու մեթոդը  սովորական երևույթ է դարձել և ոչ միայն Հայաստանում: