Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց

20/11/2012

Տաղանդաշատ երգչուհի Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ և անսպասելի մահը ցնցեց ու խորապես  վշտացրեց բոլորին, նրա երգարվեստի երկրպագուներին: Նա դեռ շատ ասելիք ուներ, նրա կատարումներին սիրով և մեծ ակնկալիքով սպասում էին թե'  Հայաստանում և թե' արտերկրում:

Ֆլորա Մարտիրոսյանը մշակույթի ասպարեզում մեծ և անգնահատելի  ավանդ ուներ ոչ միայն իր փայլուն կատարումներով, այլ նաև հայ երգի տարածման, հայ երգը աշխարհին ներկայացնելու գործում:

Հայ ժողովրդի կրած կորուստը դաժան  է ու անդառնալի:

Խորը վշտով ցավակցում եմ տաղանդավոր երգչուհու ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երգարվեստի հազարավոր երկրպագուներին: 

 

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան