ՄԻՊ աշխատակազմ. դատապարտյալ Հայկ Գալստյանը հացադուլի մեջ չի գտնվում, չի կարել աչքերը և չի էլ պատրաստվում

23/11/2012

Այսօր մամուլում տարածված տեղեկատվության համաձայն «Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել:

Պաշտպանի արագ արձագանքման աշխատակիցները Հայկ Գալստյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարզել են, որ նա հացադուլի մեջ չի գտնվում, չի կարել աչքերը և չի էլ պատրաստվում:

Դատապարտյալը հայտնել է նաև, որ ոչ մի բողոք չունի վարչակազմից, քանի որ նրա բոլոր պահանջները բարվարարված են: Իսկ մամուլում տեղ գտած լուրերը իրականությանը չեն համապատասխանում: