Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու
23/11/2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացող նախադեպային իրավունքի վերաբերյալ Հայաստանի իրավաբանական հանրությանը և քաղաքացիներին մատչելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ, ձեռնարկել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ամենամսյա տեղեկատուների թարգմանությունը և տարածումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի կարևորություն ներկայացնող իրավական դիրքորոշումների համակարգված ընտրանի է, որն արտացոլում է Եվրոպական դատարանի ձևավորված նոր ուղենիշներն ու Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի զարգացման արդիական ուղղությունները: Տեղեկատուն կազմում է Եվրոպական դատարանի քարտուղարությունը, և Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով ազատ ներբեռնման համար այն հասանելի է Եվրոպական դատարանի կայքում` անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով:
Այժմ հայերենով հասանելի են Տեղեկատուի 2012 թվականի 1-3-րդ (թիվ 148, 149 և 150) համարները, որոնք ընդգրկում են հունվար, փետրվար և մարտ ամիսներին արտահայտված իրավական դիրքորոշումները: