«Գորիս» ՔԿՀ-ի աշխատակցից առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգված

28/11/2012

Նոյեմբերի 28-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին: Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության

հանրային կապերի բաժին