Սոցիալական տեսահոլովակներ՝ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով
28/11/2012
![](/storage/files/news/news_5410806724__-_-_.jpeg)
Օրենքների իմացությունը օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Դրանց միջոցով պատասխաններ են տրվում մի շարք հարցերի՝ ինչպես գրանցել ամուսնությունը՝ այդ թվում նաև օտարերկրյա քաղաքացիների հետ, ու ինչպես դնել ապոստիլ: Սոցիալական տեսահոլովակների շարքը շարունակական է լինելու: