Դատապարտյալին այցելած քաղաքացուհու մոտից թմրամիջոց է առգրավվել
07/12/2012
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Վ. Բ.-ին: Վերջինիս սեռական օրգանի միջից հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ սավանի կտորի մեջ փաթեթավորված, 13 գրամ ընդհանուր կշռով, 18 հատ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող սև, կոշտ գնդիկներ, 2,4 գրամ կշռով շագանակագույն փափուկ զանգված, 2 հատ «B8» գրառումով, 0,8 գրամ ընդհանուր կշռով հաբեր և դեղահաբերի համար նախատեսված ապակյա տարա` լցված 20 մլ սուր հոտով, թափանցիկ հեղուկով:
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը կալանավորված կամ դատապարտված թմրասեր անձանց ևս մեկ անգամ հորդորում է. զերծ մնացեք թմրամիջոցների գործածումից, հարազատներից և մտերիմներից արգելված իր կամ թմրանյութ մի պահանջեք: Արժե՞ արդյոք կեղծ հաճույքի րոպեների համար «սնվել» մարդկանց կյանքով, հաճախ` հարազատ մարդկանց...
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին