Արթիկ ՔԿՀ-ում արդարադատության լեյտենանտի մոտից հայտնաբերվել է տարա՝ լցված յուրահատուկ հոտ ունեցող թափանցիկ հեղուկով. կատարվում է հետաքննություն
14/12/2012
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ <<Արթիկ>> քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով:
Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, և ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին