Եղե՛ք իրազեկված
24/12/2012

Հարգելի' քաղաքացիներ,
Ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն, թե ինչպես են իրականացվում ամուսնության, ծննդի, ամուսնալուծության, հայրության որոշման պետական գրանցումնե՞րը, իրազեկված չե ՞ք, թե ինչպես են իրականացվում որդեգրումը/դստերագրումը/, մահվան պետական գրանցումը:
ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ պատրաստված տեղեկատվական գրքույկները կօգնեն ձեզ իմանալ այս ու նաև ձեզ հետաքրքրող մի շարք այլ հարցերի պատասխանները:
Այսպես՝
- Ինչպե՞ս գտնել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում գտնվող նոտարական գրասենյակների հասցեները
- Ի՛նչ գործառույթներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը
- Որո՞նք են նոտարական գործողությունները և նոտարի կողմից մատուցվող ծառայությունները
- Օրենքով ի՞նչ տուրքեր և վճարումներ են սահմանված քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների համար
- Ո՞ր փաստաթղթերն են ենթակա ապոստիլով հավաստման
- ՔԿԱԳ առկայության կամ բացակայության վերաբերյալ ինչպիսի՞ տեղեկանքներ են տրամադրվում
- Ի՛նչ կարգով է տրամադրվում քաղաքացիության կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը
- Ի՞նչ կարգով է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը
Տեղեկատվական գրքույկները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը » ծրագրի և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ աջակցությամբ:
Այս գրքույկները կարող եք գտնել նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում, ՀՀ արդարադատության նախարարությունում:
Եղե՛ք տեղեկացված: