Հրայր Թովմասյանը՝ տարվա նախարար. Lurer.com

26/12/2012

 «Արմենիա» հեռուստաընկերության «Կենդանի մատյան» հաղորդաշարն այս տարի կազմակերպել է մրցանակաբաշխություն 5 անվանակարգում՝ «Տարվա հասարակական գործիչ», «Տարվա ընդդիմադիր», «Տարվա լրագրող», «Տարվա բարեգործ», «Տարվա նախարար»:

 «Տարվա հասարակական գործիչ» մրցանակին արժանացել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

 «Տարվա ընդդիմադիր» անվանակարգում մրցանակ է շնորհվել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին,  «Տարվա լրագրող» անվանակարգում՝ Արտակ Ալեքսանյանին, «Տարվա բարեգործ»՝ Սերգեյ Համբարձումյանին, «Տարվա նախարար»՝ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

 Մրցանակաբաշխությունն ամենամյա է լինելու, իսկ անվանակարգերն ավելանալու են: