ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման
20/02/2013
Հարգելի գործընկերներ,
Սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 10.00-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կանցկացվեն հանրային քննարկումներ` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի նախագծի առնչությամբ:
Շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին խնդրվում է նախապես հաստատել հանրային քննարկումներին իրենց մասնակցությունը հետևյալ հասցեով՝ narine.solomonyan@moj.am կամ 380384 հեռախոսահամարով:
Հարգանքով,
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչություն