Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի ԼՂՀ

26/04/2013

 ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի  ղեկավարությամբ,  ապրիլի 27–28–ը աշխատանքային այցով մեկնելու է Ստեփանակերտ:  Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի, ինչպես նաև ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ։

 ԼՂՀ արդարադատության նախարարության գործընկերների հետ հանդիպման ընթացքում ներկայացվելու են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած  բարեփոխումները, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները և տվյալ ոլորտում առկա փորձը։ Քննարկվելու են նաև երկու գերատեսչություններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հարցերը:  

 Արծարծվելու են նաև երկու հանրապետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող հիմնախնդիրները, տրվելու են դրանց  հնարավոր լուծումները։ 

 Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են  արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալներ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը և Ռուբեն Մելիքյանը։