Հրայր Թովմասյանի միջնորդությամբ դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

03/05/2013

Այսօր կայացած ՀՀ արդարադատության խորհրդի նիստում քննարկվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ներկայացրած` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արդարադատության խորհուրդը որոշեց բավարարել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարեց նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: