Հրայր Թովմասյանը բացատրել է, թե ինչ է գրված կառավարության ծրագրի տողատակերում. Panorama.am
21/05/2013
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արտահերթ ելույթի իրավունքով հանդես եկավ և զգուշացրեց, որ չի կարդալու նախապես կազմած ելույթը: Հետո պատմեց, որ Ծրագրի երեկվա քննարկումներից հետո ուսումնասիրել է այլ երկրներում կառավարությունների ծրագրերի քննարկումները և եզրակացրել. «Բոլոր տեղերում նույնն է, բոլորը քննադատում են կառավարություններին` երբ եք պատասխան տալու»:
Թովմասյանն ասաց, որ հնչած հարցադրումները խորքային են և դրանց որոշ մասերն արդեն լուծումներ ստացել են, օրինակ` «հնացած» են խոսքի ազատության մասին ելույթները, քանի որ համատարած կայքէջեր են բացվում և գրվում է ամեն ինչ, չարտոնված հանրահավաքների մասին չի խոսվում, որովհետև այդպիսի երևույթ չկա Հայաստանում:
''Panorama''-ի տեղեկացմամբ, Թովմասյանը հորդորեց պատգամավորներին վեր կանգնել նեղ անձնական ու կուսակցական շահերից և միասին քննարկումների միջոցով լուծումներ գտնել: «Կառավարության ծրագրի տողատակերում հենց դա է գրված: Այս ծրագիրն ասում է` ունենալ անվտանգ հայրենիք, ունենալ արդար հայրենիք, ունենալ ապահով հայրենիք: Սրանք այն գաղափարներն են, որոնք փորձել ենք առաջ քաշել, միգուցե սխալներ կան, այո, դրանք կարող են լինել, եթե փորձում ենք փոխել, պետք է խոսել այդ մասին»,-հայտարարեց Թովմասյանը: Շարունակությունն այստեղ: