ՔԿՀ-ների մասնագետները ուսումնաճանաչողական այց կատարեցին ԱՄՆ. Փաստինֆո

23/05/2013

 Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչ մասնագետները՝ թվով 14 հոգի, վերջերս ուսումնաճանաչողական այց են կատարել ԱՄՆ Վիսկոնսինի նահանգ: Հայաստանի քրեակատարողական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրն իրականացվում է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրի շրջանակում՝ ԱՄ Ն պետական դեպարտամենտի կողմից:

 Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, այցելության ընթացքում հիմնական շեշտը դրվել է քրեակատարողական հիմնարկների կառավարման հարցի վրա՝ շուտով Հայաստանում կսկսի գործել միանգամայն նոր տիպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որտեղ բնակելի տարածքների տեղամասային կառավարումն ամբողջությամբ նորովի է լինելու՝ համեմատած հանրակացարանային տեսակի շենք-շինություններում Հայաստանում գործող քրեակատարողական հիմնարկների հետ: Դեռևս 2009թ. կառավարության կողմից հավանության արժանացած քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է եղել հին քրեակատարողական հիմնարկներից հրաժարում և նորերի ստեղծում՝ «առաջին ծիծեռնակն» այս գործընթացում լինելու է «Արմավիրը»՝ ծրագիրը կներդրվի, կկատարալագործվի և տարիներ անց կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկում: Շարունակությունն այստեղ