Անչափահաս իրավախախտների կրկնահանցագործությունները նվազեցնելու նպատակով մեկնարկեց պիլոտային մոդելի փորձարկումը. Արմենպրես

12/06/2013

Արդարադատության ոլորտի բարեփոխումների պրոբացիոն ծրագիրը նպատակ ունի նվազեցնել հանցագործությունների ու կրկնահանցագործությունների թիվը, բարձրացնել անչափահասների վերաինտեգրման մակարդակը: Այս մասին հունիսի 12-ին «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նա նշեց, որ ծրագիրը հնարավորություն կտա ցածր ծախսերով իրականացնել քրեապատժողական համակարգ, նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը: «Հայաստանում Պրոբացիան որպես երևույթ արդեն բավական երկար փորձ ունի, բայց որպես ծառայություն ու առանձին միավոր, որը կհամախմբի քրեապատժողական համակարգի բոլոր գործողությունները, չենք ունեցել: Պրոբացիայի տարբեր մասնիկներ առկա են քրեակատարողական համակարգում` սոցիալ-հոգեբանական աշխատանքի ձևով, տարբեր համայնքային ծառայության շրջանակներում, սոցիալական աշխատողների հետ կապված աշխատանքերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Օրբելյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ` հետևելով հղմանը: