«Մենք նպատակ ունենք վերացնել կոռուպցիոն դրսևորումները քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտում». Եղիշե Կիրակոսյան.iravaban.net

27/06/2013

«ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ունի հստակ որդեգրած քաղաքականություն: 2006 թվականից սկսած ընդունվեցին կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ռազմավարական փաստաթղթերը, որոնք այս ոլորտում կարելի է համարել առաջնային»,- iravaban.net-ի հաղորդմամբ,  այս մասին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզում կազմակերպված «Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» հակակոռուպցիոն քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ Կառավարության կողմից ձեռնարկվում են նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիոն երևույթների վերացմանը. «Այսօր քննարկվող թեմայի հիմնական թիրախը փոքր կոռուպցիան է, որի վերացմանն են ուղղված Արդարադատության նախարության կողմից իրականացվող բարեփոխումների մի շարք ծրագրերը»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում