ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն ընդունել է Սերբիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Նիկոլիչ Դանիլոյին

02/07/2013

  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն այսօր ընդունել է  Սերբիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Նիկոլիչ Դանիլոյին,  ով Հայաստան է ժամանել Եվրախորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող երևանյան համաեվրոպական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում նախ կողմերը  ներկայացրել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել ընդհանրություններն ու տարբերությունները:

  Գրիգոր Մուրադյանը որոշ մանրամասներ է փոխանցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի վերաբերյալ, նշելով, որ բավականին հավակնոտ ծրագրի նպատակն է համակարգային մոտեցմամբ զուգահեռաբար փոփոխություններ կատարել բոլոր ուղղություններով:

 Սերբիայի արդարադատության նախարարության պետքարտուղարն էլ իրենց փորձը փոխանցելու պատրաստակամություն է հայտնել, նշելով, որ իրենք Հայաստանն ընկալում են, որպես բարեկամ երկիր և պատրաստ են համագործակցել բոլոր բնագավառներում:

  Գրիգոր Մուրադյանը շնորհակալություն է հայտնել  բովանդակալից զրույցի համար,  ապա նաև  հույս հայտնել, որ ակնկալվող համագործակցությունը արդյունավետ կլինի երկու կողմի համար:

  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, Սերբիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բիլյանա Պավլովիչը, ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Դրագան Ժուպանյեվացը: