Աղավնու միջոցով փորձել են սպիտակադեղնավուն փոշիով փաթեթ մտցնել «Սևան» ՔԿՀ

10/07/2013

  2013թ. հուլիսի 9-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են սպիտակ աղավնիներ:

  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, որոնողական միջոցառումների արդյուքում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու տարածքում հայտնաբերվել են երկու սպիտակ աղավնի, որոնցից մեկի ոտքին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի ստուգմամբ հայտնաբերվել է 750 մլգ ընդհանուր քաշով սպիտակադեղնավուն փոշի:

  Կատարվում է հետաքննություն:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին