ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտը և Օդեսայի իրավաբանական ակադեմիան կհամագործակցեն

19/07/2013

  «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանի միջև Ուկրաինայի Օդեսա քաղաքում հուլիսի 18-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

  Ուկրաինական կողմը ներկայացրել է «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանի նախագահ Սերգեյ Կիվալովը, իսկ հայկական կողմը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: