ՀՀ արդարադատության նախարարն արձակուրդում է

30/07/2013

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը արձակուրդում է լինելու: Նախարարը հանգիստն ընտանիքի հետ անցկացնելու է Ջերմուկում:

  Հրայր Թովմասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա: