Նախարարությունն անդրադառնում է Դիտորդների խմբի 3 հաշվետվությանը. Հետք

01/08/2013

  Արդարադատության նախարարության  (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն օրերս հայտարարել էր, որ արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն, սակայն դրանցից եւ ոչ մեկին պատասխան չի տրվել:

  Դիտորդների խումբը մտահոգություն էր հայտնել ԱՆ-ի դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ հաշվետվություններով «բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ»: Դիտորդները ԱՆ-ի նման գործելաոճը գնահատել էին որպես անգործություն և անտարբերություն:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունն անդրադարձել է նշված 3 հաշվետվություններին:

  Առաջինը վերաբերվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ի առողջական վիճակին:

  Նախարարությունը տեղեկացնում է, որ «քրեակատարողական վարչության պետը  կրկին գրություն է ուղարկել առողջապահության նախարարին՝ դիմածնոտային ախտահարումներով տառապող  կալանավորված անձանց և դատապարտյալների վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար»:

  Երկրորդ հաշվետվությունը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Գ.-ի առողջական վիճակի մասին է: Նա տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է պատժի կրման հետ, եւ հաշվետվությամբ բարձրացվել էր դատապարտյալին անհապաղ պատժից ազատելու հարցը:

  Արդարադատության նախարարությունը մանրամասնում է. «Քանի որ դատապարտյալ ԱԳ-ն հիվանդությունըձեռք է բերել մինչև ազատազրկման դատապարտվելըապաուղղորդվելով ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետով՝ այն է «Այն դեպքումեթե ազատազրկման դատապարտված անձըպատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբորն արգելք էհանդիսանում պատիժը կրելունդատարանըքրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմիմիջնորդագրովորը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրաիրավունք ունիորոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին»բժշկական հանձնաժողովը չի կարողտալ եզրակացություն դատապարտյալին հիվանդության պատճառով  պատժի հետագա կրումից ազատելուվերաբերյալ»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: