Աջակցություն՝ դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին
28/08/2013
![](/storage/files/news/news_777599192291__.jpeg)
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին հատկացրել է պայուսակ, անհրաժեշտ գրենական պիտույքներ և հագուստ:
Հիմնադրամն ընդհանուր առմամբ 90 առաջին դասարանցու՝ յուրաքանչյուրին 8500 դրամի սահմաններում, նվեր է տրամադրել: